2976 դիտում
09:10 30-04-2014
Ռուսաստանում միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի, միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարի հաշվառման է կանգնել 587 հազար 69 ՀՀ քաղաքացի: 145 հազար 122 ՀՀ քաղաքացի ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք է ստացել: Ուշագրավ է, սակայն, որ ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը 16 հազար 550 է:
Նշենք, որ 2012թ. ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է ավելի քիչ՝ 13 հազար 176: Վիճակագրական այս տվյալները, հուսով ենք, կարժանանան ՀՀ իշխանությունների ուշադրությանը, հանձինս ՀՀ միգրացիոն ծառայության, որ արտագաղթի նվազման վերաμերյալ հայտարարություններ անելիս, չհայտնվեն անհարմար վիճակի մեջ»:
Նմանատիպ նյութեր
1047 դիտում
16:35 11-06-2020
Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է կես միլիոնը
13622 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
1060 դիտում
19:38 15-01-2024
Հարյուրավոր հայեր սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»