211652_close_icon
views-count3812 դիտում article-date 11:09 30-04-2014

Ստեփանակերտում սրտի ստենդավորումներ կկատարվեն. Հարություն Քուշկյան. artsakhpress.am

Արցախում առկա են բոլոր հնարավորությունները՝ արագ տեմպերով զարգացնելու առողջապահության ոլորտը: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/1110/stepanakertum-srti-stendavorumner-kkatarven--h-qushkyani--bacarik--zruycy-arcakhpres-in.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրուցում նշել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` հավելելով, որ ներկայումս նախարարության հրավերով պարբերաբար Արցախ են այցելում Հայաստանի և արտասահմանի առաջատար մասնագետներ, որպեսզի ժամանակակից բժշկագիտական ձեռքբերումներն առաջավոր փորձի փոխանակման արդյունքում իրենց կիրառությունը գտնեն նաև այստեղ: «Առողջապահության ոլորտի արագ զարգացումն, ըստ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի, և մենք պարտադիր կյանքի ենք կոչելու այն խնդիրների լուծումները, որոնք այսօր դրված են մեր առջև»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը: Հ. Քուշկյանի հաղորդմամբ, նախարարության կողմից ծրագրված ժամանակացույցի համաձայն` շաբաթը մեկ անգամ Ստեփանակերտի և շրջանային հիվանդանոցներ են այցելելու ՀՀ և արտասահմանյան առաջատար մասնագետներ, ովքեր տեղերում իրենց արցախցի գործընկերների հետ բարդ վիրահատություններ են կատարելու: Պարբերաբար այցելությունների մեկնարկն արդեն տրված է, մասնավորապես, օրեր առաջ Արցախում էր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն, ով Շուշիում 43 վիրահատություն է կատարել, իսկ այս օրերին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում բուժզննում և խորհրդատվություններ է իրականացնում Ռուսաստանից ժամանած Մոսկվայի` Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, ռևմատոլոգ Ելենա Ժոլոբովան: Նախարար Քուշկյանը կարևորեց նաև տեղի կադրային ներուժի մեծ հնարավորություններն, որոնք համագործակցության դեպքում լավ արդյունքներ են խոստանում: «Մեր կարգախոսն այն է, որ արցախցին պիտի բուժվի Արցախում: Մենք պետք է հասնենք նրան, որպեսզի մեր բնակիչները միայն եզակի դեպքերում բուժվեն այլ վայրերում: Առաջիկայում ծրագրում ենք բարդ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումներ ձեռքբերել, որոնք հնարավորություն կտան այդպիսի վիրահատությունները նույնպես տեղում իրականացնելու»,-մանրամասնեց Հ. Քուշկյանը` ավելացնելով, որ ծրագրված է ընթացիկ տարվա սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին Հանրապետական հիվանդանոցում տեղակայել «Անգեոգրոֆ» սարքավորումը, որը հնարավորություն կընձեռնի կատարել սրտի ստենդավորում, իսկ մինչ այդ կվերապատրաստվի նաև համապատասխան մասնագետը: Անդրադառնալով առողջապահության նախարարության ընթացիկ աշխատանքներին` Հ. Քուշկյանը տեղեկացրեց, որ մեկ-երկու ամսից կբացվի Մարտունու նորակառույց հիվանդանոցը, որը կապահովվի անհրաժեշտ գույքով, դեղորայքով, բուժպարագաներով և ժամանակակից սարքավորումներով: Նույն ժամանակահատվածում նախատեսված է նաև Կովսականի հիվանդանոցին անհրաժեշտ բուժպարագաների և սարքավորումների տրամադրումը: Գերատեսչության ղեկավարի խոսքով, առաջիկայում ծրագրված է փոքր, սակայն ժամանակակից պահանջներին համապատասխանում, Քարվաճառում և Ասկերանում: Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կարդիականացվի շտապօգնության ծառայությունը: Ամբողջությամբ կարդացեք [url=http://artsakhpress.am/arm/news/1110/stepanakertum-srti-stendavorumner-kkatarven--h-qushkyani--bacarik--zruycy-arcakhpres-in.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր