211652_close_icon
views-count2346 դիտում article-date 12:17 30-04-2014

Վարշավայում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի միջոցով հայտնել է, որ Վարշավայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: «Մենք հավատարիմ ենք հանուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համատեղ աշխատանքին»,-գրել է Ուորլիքը: Ավելի վաղ Ջ. Ուորլիքը Twitter-ում գրառում էր կատարել այն մասին, որ առաջիկայում ԱՄՆ Լոս Անջելես և Դեթրոյէ քաղաքներում հանդիպելու է հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի հիմնախնդիրը,և որ ինքն անհամբերությամբ է սպասում այդ հանդիպումներին:

Նմանատիպ նյութեր