2191 դիտում
14:08 30-04-2014
Կոտայքի մարզում 58-ամյա գերեզմանափորը մարդ է սպանել
58-ամյա Պետրոս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատանը նույն գյուղի բնակիչ, հանգուցյալ Իշխան Թովմասի Նիկողոսյանի գերեզմանափոսը համագյուղացի Ռաֆիկ Հակոբյանի հետ փորելու ժամանակ վիճաբանել է իրենց մոտեցած Սիմոն Արամայիսի Բաբայանի հետ, որի ընթացքում իր ձեռքին եղած երկծայր մետաղյա բրիչով /քլունգով/ և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ս. Բաբայանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ապօրինաբար վերջինիս զրկել է կյանքից և նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, Ռ. Հակոբյանի օգնությամբ դին տեղափոխել են գերեզմանատնից մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ, որտեղ նա Ս. Բաբայանի դին նետել է ջրանցքը: Այսինքն, Պետրոս Սամվելի Գրիգորյանը կատարել է հանցավոր արարք, որը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Ռաֆիկ Հակոբյանի դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Պետրոս Գրիգորյանը կալանավորվել է, իսկ Ռաֆիկ Հակոբյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործը քննվելու է Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանում: Մայիսի 6-ին նշանակվել է դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1870 դիտում
12:47 12-02-2016
ԱԺ պետաիրավականում առաջադրում են ՄԻՊ և զանազան ակնարկներ են անում, թե ով է ում գերեզմանափորը
12290 դիտում
12:34 18-05-2020
Նիկոլն ինքնիրեն է գերագնահատում՝ ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը. Աշոտյան
Այս բաժնից
763 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
787 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»