1873 դիտում
12:47 12-02-2016
ԱԺ պետաիրավականում առաջադրում են ՄԻՊ և զանազան ակնարկներ են անում, թե ով է ում գերեզմանափորը
ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության համար հրավիրված նիստը անցնում է թեժ մթնոլորտում. մեկնարկեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը վերաբերող նիստը: Մթնոլորտը, հիմնականում, թեժացավ հանձնաժողովի ընդդիմությունը ներկայացնող անդամների միջև՝ Էդմոն Մարուքյանի և Տիգրան Ուրիխանյանի, ովքեր միմյանց ակնարկներով մեղադրեցին սխալ տակտիկայի մեջ:
Նախ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչու, երբ Ուրիխանյանից հարցրել է, թե ունե՞ն թեկնածու, Մարուքյանը բացասական պատասխան է տվել, հետո անսպասելի առաջադրել է Ուրիխանյանի կողմից հարգված Զարուհի Փոստանջյանին:
«Առաջարկում էիք. ինչո՞ւմն էր նման տակտիկայի պատճառը»,-Ուրիխանյանի այս հարցին Մարուքյանը հակադարձեց՝ ասելով, որ կարդացել է Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, որ ունի թեկնածու, ապա մտածել է նաև, որ ԲՀԿ-ն Տիգրան Ուրիխանյանի միջոցով ներկայացնելու է իր թեկնածուին:
Բայց երբ խոսակցությանը խառնվեց հանրապետական Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ Մարուքյանը «գերեզմանափորի» պես է վարվում, որ «Ժառանգությունը»-ը վերանա, վեճը տեղափոխվեց Մարուքյան-Մելիքյան ձևաչափ:
Էդմոն Մարուքյանն ի պատասխան ասաց, որ զարմանում է, որ Ժառանգության դարդն անում է ՀՀԿ-ն. «Ինչ անում եմ, լուրջ եմ անում: Գերեզմանափորի խնդիր էլ չկա, Զարուհի Փոստանջյանը գրավոր է համաձայնել իմ առաջարկին, իսկ մնացածը հարցրեք Զարուհի Փոստանջյանին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը կամ մեկ այլ մարդ հայտարարություն չեն անում: Ամեն դեպքում իրենք պետաիրավականում ունեն մեկ անդամ»,-ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ առաջադրված են Մարդու իրավունքների պաշտպանի 3 թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանը, ում առաջադրել են «Օրինաց երկիրը» և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հանձնաժողովի ԲՀԿ-ական /ֆորմալ/ անդամ Տիգրան Ուրիխանյանի կողմից առաջադրված Նարեկ Ալոյանը և ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի ու մյուս ՀՀԿ-ական անդամների՝ թեկնածուն՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Բայց նախ, Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանի կենսագրությունն ու իր տպավորությունն այդ կնոջից՝ ասելով, որ նա իր մոտ տպավորված է որպես խիզախ կին, ով պաշտպանում է մարդու իրավունքները ցանկացած ժամին, ցանկացած տեղում: Ապա Զարուհի Փոստանջյանն ինքը ներկայացրեց իր, այսպես կոչված, նախընտրական ծրագիրը: Նա նախ նշեց, որ կան իրավապաշտպաններ, որոնք արժանի են լինել ՄԻՊ թեկնածու, բայց նրանք հրաժարվեցին և Զարուհի Փոստանջյանը չէր կարող թույլ տալ, որ չլինի այլընտրանք:
«Ես ստիպված ստանձնեցի այդ պարտականությունը, ես հենց այնպես չեմ առաջադրվել»,-հայտարարեց Զարուհի Փոստանջանը: Նա կողմնակից է, որ բոլոր տեսակի ընտրություններում լինի մրցակցային սկզբունք: Եվ երկրորդ պատճառը, որ համաձայնվել է առաջադրվել, այն է, որ գտնում է, որ ունի համապատասխան գիտելիքներ ու փորձ այդ դաշտում:
Նմանատիպ նյութեր
1109 դիտում
11:21 03-02-2015
Ակնարկներ վետերանների մասին. Ռուբեն Իսահակյան. տեսանյութ
1449 դիտում
10:55 06-11-2019
Բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում. Դավիթ Տոնոյանն ակնարկներ է արել. «Փաստ»
2191 դիտում
14:08 30-04-2014
Կոտայքի մարզում 58-ամյա գերեզմանափորը մարդ է սպանել
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»