Պիրլոն լռակյաց առաջատար է. Բոնուչչի
«Յուվենտուս»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին գովասանքի խոսքեր է հղել Անդրեա Պիրլոյի հասցեին:
« Պիրլոն անհավանականորեն կարևոր խաղացող է մեզ համար: Նա լռակյաց առաջատար է, բայց գիտի, թե ինչպես թիմին դուրս բերի բարդ իրավիճակներից: Անդրեան առաջին տարին չէ, որ հանդիսանում է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Բացի այդ նա հիանալի անձնավորություն է խաղադաշտի սահմաններից դուրս»,-ասել է Բոնուչչին: