«Արարատ»-ի պատանեկան թիմը կմասնակցի միջազգային մրցաշարի
«Արարատի» պատանեկան թիմը, որը կազմավորված է 2002-ին ծնված ֆուտբոլիստներով, կմասնակցի միջազգային մրցաշարի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կովկասի Գավաթ II» մրցաշարը կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 6-ը` Վլադիկավկազում:
Նշենք, որ մրցաշարին կմասնակցեն ինչպես ռուսական, այնպես էլ` այլ երկրներ ներկայացնող թիմեր: