1841 դիտում
16:48 30-04-2014
ՀՀ վարչապետը՝ պարտադիր կենսաթոշակային պահումների մասին
Այս պահին դեռ հստակ չէ՝ պարտադիր կենսաթոշակայինի հարցում պահումներ կարվեն, թե ոչ, քանի որ դեռ որոշման նախագծի վրա ենք աշխատում: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով հարցին, թե ինքը 1 շաբաթ առաջ հայտարարել էր, որ պահումներ չեն արվի, սակայն մինչ այս պահը դեռ պաշտոնական որոշում չկա:
Վարչապետը նշել է, որ պահումների հետ կապված դեռ հստակեցվում են որոշ հարցեր, իսկ ներկա պահին քաղաքական ուժերի հետ այդ հարցը քննարկվում է.
«Ես նորից եմ ասում. աշխատում ենք, որպեսզի հստակ որոշում կայացնենք, ինչի համար ժամանակ եմ խնդրել, թույլ տվեք աշխատել»,-նշեց նա՝ հավելելով, որ առաջին քայլն արված է, և տույժերը հանվել են:
Նմանատիպ նյութեր
904 դիտում
12:43 11-06-2024
ԼՂ-ից տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
2141 դիտում
09:34 25-01-2014
Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար նույնականացման քարտեր ունենալը պարտադիր չէ. ՀԺ
Այս բաժնից
1087 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
697 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ