211652_close_icon
views-count2451 դիտում article-date 21:21 30-04-2014

Հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1% գնաճ

2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 1.8-5.4% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3-5.4% գնաճ, 6-ում` 0.7-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 20.9%, իսկ 2014թ. մարտի համեմատ`5.4% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի`6.4%, կանաչ սոխի`9.2%, կանաչ պղպեղի`10.5%, ճակնդեղի`12.0%, գլուխ սոխի`14.2%, սխտորի` 18.0%, կարտոֆիլի` 21.8%, բողկի` 29.9%, գազարի` 52.9%, կաղամբի`67.6% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վարունգի` 27.1%, խառը կանաչեղենի` 18.5%, սմբուկի`10.5%, սնկի`0.8% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 2.3-17.0% գնաճ, իսկ մեկում` 2.2% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.9%-ով: 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 11.5%, իսկ 2014թ. մարտի համեմատ`2.1% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է տնական պայմաններում պատրաստված պանրի`5.9% գնաճը: 2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է <<Լոռի>> և <<Չեդեր>> պանրատեսակների`համապատասխանաբար 0.3% և 0.8%, մածունի` 1.9% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.7% գնանկում, իսկ 2014թ. մարտի համեմատ`1.8% գնաճ: 2014թ. ապրիլին մարտի համեմատ նարնջի գինն աճել է 0.5%-ով, ադամաթզինը` 0.9%-ով, խնձորինը` 3.0%-ով, տանձինը` 6.4%-ով, խաղողինը`7.7%-ով, նռանը` 18.4%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ընկույզի միջուկի`3.9%, կիտրոնի` 1.6%, չորացրած մրգերի`1.1% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է մրգի`0.1-10.4% գնաճ (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Եղեգնաձորում), իսկ մեկում`1.1% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 1.3%-ով: 2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոգելից խմիչքի և ծխախոտի`0.2%, հրուշակեղենի` 0.3%, այլ մթերքի` 0.3%, ոչ ոգելից խմիչքի`0.3% գնաճ: 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.7%-ով, իսկ 2014թ. մարտի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ: 2014թ. ապրիլին մարտի համեմատ ոչխարի մսի գինն աճել է 0.3%-ով, հավի բդինը` 0.3%-ով, խոզապուխտինը` 0.3%-ով, տավարի մսի պահածոյինը` 0.5%-ով, կիսաապխտած երշիկինը` 0.7%-ով, բարձր տեսակի ապխտած երշիկինը` 1.0%-ով, խոզի մսինը` 3.4%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)`2.0%, թռչնամսի` 1.2%, պելմենիի` 0.4%, տավարի մսի`0.3%, աղացած մսի`0.2%, տավարի փափկամսի`0.2% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.3-1.3%-ով, իսկ 4-ում գրանցվել է 0.3-0.1% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.3%-ով: 2014թ. մարտ-ապրիլին 2013թ. մարտ և ապրիլ ամիսների նկատմամբ բանջարեղենի և մրգի առանձին տեսակների գների և գների տոկոսային փոփոխությունների մասին տեղեկատվությունը բերված է հավելված 1-ում: Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ աճել է 6.5%-ով, իսկ 2014թ. մարտի համեմատ գրանցվել է 0.7% գնանկում: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է ձվի 5.6-0.5% գնանկում, 2-ում` 0.3-3.7% գնաճ, իսկ մայրաքաղաքում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 6.0%, իսկ 2014թ. մարտի համեմատ`0.7% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արևածաղկի բուսական յուղի` 2.5% գնանկումով: Սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի, ձկնամթերքի և շաքարավազի ապրանքախմբերում 2014թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 0.2-0.1% գնանկում:

Նմանատիպ նյութեր