Հայաստանի առաջնություն. չեմպիոնության համար պայքար սրվում է
Տեղի ունեցան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրից տեղափոխված վերջին հանդիպումները: Ատաջատար «Արարատ»-ը «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալեց «Փյունիկ»-ին: 15-րդ րոպեին հոյւրերին առաջ մղեց Աղվան Պապիկյանը, իսկ խաղավարտից 4 րոպե առաջ Միլոշ Ստամենկովիչ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ «Փյունիկ»-ը խաղի 30-րդ րոօեին մնաց 10 հոգով, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Նարեկ Ասլանյանին:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բանանց»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը և միավոների քանակով հավասարվեց առաջին տեղը զբաղեցնող «Արարատ»-ին: Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Արարատ»-ն ու «Բանանց»-ը իրենց ակտիվում ունեն 44 միավոր:
«Արարատ» - «Փյունիկ»՝ 1:1
Գոլեր` Ստամենկովիչ 86' (11մ) – Ա. Պապիկյան 15'
«Ուլիս» - «Գանձասար»՝ 1:0
Գոլ` Դ. Մինասյան 48'
«Շիրակ» - «Միկա»՝ 2:0
Գոլեր`Մուրադյան 80', Ս. Դեբլե 93'
«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:0
Գոլեր` Գ. Կարապետյան, 47', Վ. Այվազյան 92'