211652_close_icon
views-count8344 դիտում article-date 14:47 01-05-2014

Արտակարգ իրավիճակ Երևանում. ուժեղ քամին Արաբկիրում պոկել ու տապալել է տան տանիքն ու էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամին ամբողջովին պոկել և գետնին է տապալել Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 57 տան տանիքը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Տանիքի պոկվելու հետևանքով տապալվել է նաև էլեկտրասյունը և նշված հատվածում ներկա պահին էլեկտրամատակարարումը խափանվել է: Դեպքի մասին տեղեկացվել է արդեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն, սակայն մինչ այդ պահը դեռ ոչ ոք չի բարեհաճել ժամանել նշված վայր: Կատարվածի մասին բնակիչները նաև տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություն, որտեղից էլ պատասխանել են անգիր արած արտահայտությամբ. «Քաղաքում նմանատիպ դեպքեր շատ կան, հերթով գալիս ենք»: Իրավիճակի մասին արդեն տեղյակ է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ում հանձնարարականով թաղապետարանի համապատասխան ծառայություններն արդեն ժամանել են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Արաբկիր» էլեկտրոցանցի ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր