211652_close_icon
views-count1153 դիտում article-date 15:59 02-05-2014

Լիբիայում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ

Լիբիայում գրոհայինները հարձակվել են անվտանգության ուժերի շտաբ գրասենյակի վրա, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ավելի քան 10֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով ռազմական կառույցների աղբյուրին։ Գրոհումը տեղի է ունեցել Բենզագի քաղաքում, որտեղ վերջին շրջանում մշտական բախումներ են գրանցվում բանակայինների և ապստամբ խմբավորումների միջև։ Ըստ գործակալության աղբյուրի խոսքերի՝ հատուկ ծառայության և բանակի ստորաբաժանումներն ավելի քան 1 ժամ դիմադրություն է ցույց տվել գրոհայիններին։

Նմանատիպ նյութեր