14388 դիտում
18:34 02-05-2014
Հերթական ավտոմեքենայի պայթյունը գազալցակայանում. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Նորագավիթի 1-ին փողոցում գտնվող Լիր Սթար ՍՊԸ-ի գազալցակայանում ВАЗ 2109 մակնիշի 24 UL 235 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վնասվել է՝ վերածվելով մետաղի ջարդոնի, իսկ լիցքավորողը, 29-ամյա Կարեն Ազիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով և ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը:
Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+