211652_close_icon
views-count1728 դիտում article-date 20:31 02-05-2014

Վրաստանում կա 311 մզկիթ, սակայն Թուրքիայի տարածքում գոյություն չունի ոչ մի Վրացական եկեղեցի. Իլիա 2-րդ

Ամենայն վրաց պատրիարք Իլիա 2–րդ պաշտոնական այց է կատարել Թուրքիա: Նա այսօր՝ մայիսի 2-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի կրոնական հարցերով ղեկավար Մեհմետ Գորդեզի հետ: Պաշտոնական հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկու երկրների միջև կրոնական կազմակերպությունների, կրոնական-մշակութային և եկեղեցիների վերականգնման հարցեր: Թուրքական կողմը ներկայացրել է Վրաստանի Աջարիայում գտնվող Ազիզի և Ախալցիխեյում գտնվող Ահմեդ մզկիթների հետ կապված խնդիրները: Նրանք նշել են, որ Վրացական կողմը պարտավորությունները չի կատարում այդ մզկիթների վերանորոգման հարցում: Իր հերթին նրան հակադարձել է Իլիա 2-րդը նշելով, որ Վրաստանում կա 311 մզկիթ և կրոնական առումով մուսուլմանները ունեն բոլոր պայմանները, սակայն Թուրքիայի տարածքում գոյություն չունի ոչ մի Վրացական եկեղեցի:

Նմանատիպ նյութեր