6538 դիտում
22:39 02-05-2014
Գյումրեցիները կատակում էին. եթե քաղաքապետը թերությունը չվերացնի, մնում է նրան «շողուլի» բերել . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մեր որոշ վայ չինովնիկներ, ամեն անգամ կուրծք ծեծելով, հայտարարում են, թե իրենց համար սրբություն է Հայոց զինանշանը, հիմնը և եռագույն դրոշը:
Այսօր՝ մայիսի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել որտեղից երևում է, թե Գյումիրի մտնող գլխավոր մուտքի մոտ տեղադրված հուշակոթողի մոտ տեղադրված եռագույն դրոշները ինչպիսի բզկտված վիճակում են գտնվում:
Մի քանի գյումրեցիներ նկատելով ֆոտոլրագրողին, կես կատակ, կես լուրջ ասում էին. «Հուշակթողի վրայի շողուլով ժամանակն է, որ տեղական իշխանիկներին թարազուի բերենք, որ գոնե հետևեն դրոշի պահպանմանը, թեչե քաղաքապետը մենակ զբաղվի ճանապարհների փոսերի ավելացմամբ ու ինչի արդյունքում թե գյումրեցիների , թե Գյումրի այցելողների ավտոմեքենաները մարդաբոյ փոսերի պատճառով դառնում են երկաթե ջարդոն ու միայն իր զրահապատ մեքենան է դիմանում, իր իսկ տիրոջ կողմից փորած փոսերին»:
Հուսով ենք, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օպերատիվորեն կվերացնի թերությունը, անկախ նրանից, որ հուշակոթողի տեղադրման աշխատանքներում մեծ դեր է ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
15:37 22-06-2023
Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը. Սեմ Բրոունբեք