211652_close_icon
views-count1246 դիտում article-date 14:51 03-05-2014

Ապրիլի 27-ից մինչև մայիսի 3-ը հակառակորդը 2000-ից ավելի կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր