211652_close_icon
views-count1773 դիտում article-date 14:44 03-05-2014

Կլիչկոն և Պորոշենկոն ժամանել են Օդեսա

Այսօր Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն և «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ժամանել են Օդեսա։ Այս մասին հայտնում է Interfax֊ը։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Օդեսա է մեկնել նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն։ Հիշեցնենք, որ մայիսի 2֊ին Օդեսայում անկարգությունների և Արհմիության տան հրդեհի հետևանքով զոհվել է 46 մարդ։

Նմանատիպ նյութեր