211652_close_icon
views-count5605 դիտում article-date 22:45 04-05-2014

Ավտովթար՝ Երևանում. Կոնսերվատորիայի հարևանությամբ բախվել են Opel-ն ու Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Բայրոնի փողոցի խամերուկում՝ Կոնսերվատորիայի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 25-ամյա Արարատ Հակոբյանի վարած Nissan մակնիշի 34 DR 846 համարանիշի և Երևանի բնակիչ, 62-ամյա Գրիգոր Սարիբեկյանի վարած Opel Astra մակնիշի 06 ՏՏ 849 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ում առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել և բախվել Սայաթ Նովա պողոտայով ընթացող Nissan-ին: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր