211652_close_icon
views-count1425 դիտում article-date 10:45 05-05-2014

Իրանի ռազմածովայինները կանխել են ծովահենների կողմից հնդկական տանկերի զավթումը

Մայիսի 4-ին Կարմիր ծովում նավթ փոխադրող հնդկական տանկերը ենթարկվել է ծովահենների հարձակման, սակայն հարձակումն անհաջողությամբ է պսակվել՝ շնորհիվ Իրանի ռազմածովային ուժերի 30-րդ նավատորմի պատասխան գործողությունների: Այս մասին տեղեկացրել է Իրանի ռազմածովային ուժերի փոխծովակալ Սիյավուշ Ժարեհը: Իրանցի ռազմածովայինները հետ են շպրտել ծովահենների գրոհը, և հնդկական տանկերը շարունակել է իր ուղին: Նշենք, որ Ադենի ծովածոցում Իրանի ռազմածովային ուժերը հակածովահենային հսկողություն են սկսել իրականացնել այն բանից հետո, երբ 2008 թվականին սոմալիական ծովահենները Եմենի ջրերում գրավեցին իրանական MV Delight բեռնափոխադրող նավը:

Նմանատիպ նյութեր