211652_close_icon

Չինաստանում հնդկական տանկերի պայթյուն է գրանցվել. կան զոհեր

views-count1320 դիտում article-date 13:26 28-01-2014
Չինաստանի Չժեցզյան նահանգի ափում խարիսխ գցած հնդկական տանկերի պայթյուն է գրանցվել: Դեպքի հետևանքով 7 մարդ զոհվել է: Պայթման պահին 50 հազար տոննա նավթ փոխադրող նավը բեռով լի է եղել: Մեծ դժվարությամբ, բայց հրշեջներին հաջողվել է կրակը մարել: Նավում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր