211652_close_icon
views-count9972 դիտում article-date 21:43 05-05-2014

ԱԺ պատգամավոր, «Թունելի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի տան մոտ վրաերթի են ենթարկվել տատ ու թոռները. (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Volkswagen Caddy մակնիշի 876 ԼՍ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել է Անտառային փողոցում՝ Ամրոց ռեստորանային համալիրի մոտ և հեռացել ավտոմեքենայից: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և Անտառային փողոց 122/7, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ վրաերթի ենթարկել այդ պահին փողոցում գտնվող 2 անչափահաս երեխայի և 1 մեծահասակ կնոջ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել այդ պահին նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարող մի քանի երիտասարդ տղաներ, ինչպես նաև պատգամավոր Հ. Հակոբյանն իր տղայի հետ, ովքեր պատին սեղմված ավտոմեքենան հետ են քաշել, որից հետո նոր կարողացել են տատիկին ու 2 երեխաներին դուրս բերել մեքենայի մոտից: Երեխաներին հիվանդնոց են տեղափոխել քաղաքացիները, քանի որ շտապօգնությունն, ըստ հավաքվածների ուշանում էր և միայն որոշ ժամանակ հետո բարեհաճել է շտապօգնությունը ու մեծահասակ կնոջը տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնում էին, որ վրաերթի ենթարկված երեխաները՝ տղա և աղջիկ, հիվանդանոց տեղափոխված տատիկի թոռնիկներն են: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: *** 21:50 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր է ներկայացել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 23-ամյա Նարեկ Հարությունյանը և հայտնեց, որ ավտոմեքենան ինքն է կայանել նշված հատվածում, ով աշխատում է Դավիթ Անհաղթ 4 հասցեում գրանցված «Յունիթուլզ» ՍՊԸ-ում: Քննիչի հարցին, թե ինք ունի՞ վարորդական իրավունքի վկայական, պատասխանեց, որ երբևիցե չի ունեցել: Քիչ առաջ Երևանի ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխեցին բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր