211652_close_icon
views-count1581 դիտում article-date 11:12 06-05-2014

Վրաստանը ՆԱՏՕ-ին խնդրել է զորք տեղակայել իր տարածքում

Միացյալ Նահանգներում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Հյուսիսատլանտյան Դաշինքին Վրաստանին այդ կառույցի ռազմական կազմում ընդգրկելու, ինչպես նաև Վրաստանում ՆԱՏՕ-ի զորքեր մշտական տեղակայելու խնդրանքով է դիմել: Ալասանիայի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամային իրավիճակից ելնելով՝ ինքն անհրաժեշտ է համարում այդ քայլը, որպեսզի Մոսկվան հասկանա, որ Վրաստանում այդ առումով շատ լուրջ են տրամադրված: Վերջինս նաև շեշտել է, որ անհրաժեշտ է համարում հակաօդային պաշտպանության համալիրների տեղակայումը: Ալասանիան նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հետո ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պետք է անցնի կառույցին Վրաստանի և այլ պետությունների անդամակցության հարցի քննարկմանը:, քանի որ Վրաստանին և այն երկրներին, որոնք ցանկություն ունեն անդամակցելու ՆԱՏՕ-ին, շատ անհրաժեշտ է այնպիսի ռազմավարական աջակցություն, ինչպիսին ՆԱՏՕ-ին անդամակցելն է:

Նմանատիպ նյութեր