1397 դիտում
17:07 06-10-2014
ՆԱՏՕ-ն կարող է զորք տեղակայել Թուրքիայի տարածքում
ՆԱՏՕ-ն չի բացառում Թուրքիայի տարածքում իր ցամաքային զորքերի տեղակայման հնարավորությունը, եթե այդ երկրի անվտանգությունը հայտնվի ուղիղ սպառնալիքի տակ: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի նորանշանակ գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգօժե Սխետինայի և պաշտպանության նախարար Թոմախ Սեմոնյակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մեր գլխավոր խնդիրը Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է: Կա ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի տեղակայման հնարավորություն, եթե նկատենք որևէ Թուրքիային ուղղված որևէ սպառնալիք»,-ասել է նա:
Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ին անհանգստացնում են Սիրիայում «Իսլամական պետության» կողմից իրականացվող դաժան բռնության փաստերը: Նրա խոսքով՝ իրավիճակը չափազանց լուրջ է, և դաշինքը մտահոգված է նրանով, որ ԻԼԻՊ-ի գործունեությունը կարող է ընդարձակվել Իրաքից և Սիրիայից դուրս:
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
11:12 06-05-2014
Վրաստանը ՆԱՏՕ-ին խնդրել է զորք տեղակայել իր տարածքում
1745 դիտում
23:19 22-03-2014
Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել է հավելյալ զորք տեղակայել իր արևելյան շրջաններում
2658 դիտում
23:06 25-01-2022
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք տեղակայել Ուկրաինայում
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել