9111 դիտում
22:04 06-05-2014
ՃՈ դասակի հրամանատարը ծառայակիցների հետ Կիևյան կամրջի վրա կանխել են 41-ամյա կնոջ ինքնասպանության փորձը
Այսօր՝ մայիսի 5-ին ժամը 18:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանն ու ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողների հետ Կիեւյան կամրջի վրա ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը եւ փորձում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Էվինյանը ծառայակիցների հետ կարողացել են կնոջը համոզել եւ վտանգավոր եզրագծից բերել ապահով տարածք, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ կինը Սարի թաղի բնակիչ, 41-ամյա Ս. Եսայանն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է անբուժելի մի քանի հիվանդություն ունենալու պատճառով: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
17549 դիտում
16:44 17-10-2014
Ոստիկանության աշխատակիցները Կիևյան կամրջի վրա կանխել են 2 քաղաքացու ինքնասպանության փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
25050 դիտում
12:51 11-01-2016
Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Կիևյան կամրջի վրա կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը