Հենրիխ Մխիթարյան. Դորտմունդի թռչող հայը. տեսանյութ
Բունդեսլիգայի 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով տպավորիչ գոլ խփեց «Հոֆենհայմ»-ի դարպասը: Բունդեսլիգայի Youtube-ի պաշտոնական ալիքը անդրադարձել է հայ խաղացողի գոլին:
«Ի դեմս Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա»-ն արդեն իր թռչող հայն ունի: Կիսապաշտպանը օդ թռավ, որպեսզի գլխի արդյունավետ հարվածով եզրափակի «Բորուսիա»-ի գրոհը»,-նշում է Բունդեսլիգայի յութուբյան ալիքը: