1729 դիտում
19:21 07-05-2014
Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո. ԱՆ
Գերեվարությունից ազատված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին վերջին օրերին սոցիալական ցանցերում, էլեկտրոնային մամուլում եղած հրապարակումների առթիվ տեղեկացնում ենք, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո։
Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապևտ), իսկ Վերին Կարմիրաղբյուրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն ամենօրյա այցելություններ է կատարում:
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ բժշկական բրիգադն այսօր լրացուցիչ այց է կատարել։ Նախարարին զեկուցվել է, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է իր տարիքին: Նրան նշանակվել է և կտրամադրվեն անհրաժեշտ դեղահաբեր:
Հարազատները նշել են, որ գոհ են բուժսպասարկումից և անհրաժեշտության դեպքում ստանում են համապատասխան օգնություն:
Նմանատիպ նյութեր
3438 դիտում
15:47 22-04-2018
Տուժածները գտնվում են մասնագետների հսկողության տակ, ստանում անհրաժեշտ բուժում. ԱՆ
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան