7444 դիտում
12:55 08-05-2014
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում BMW-ն տապալել է գազատար խողովակը. գյուղը ժամանակավորապես զրկվել է գազից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Իսահակյանը Նոր Հաճըն-Լուսակերտ ավտոճանապարհի Նոր Գեղի վարչական տարածքում իր կողմից վարած BMW մակնիշի 97 FF 009 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գյուղը սնուցող գազատար խողովակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություններ՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գծով տեսուչ Պարգև Ղուկասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները, ովքեր գազի արտահոսքը ժամանակավորապես դադարեցրել են և ձեռնարկում են անհրաժեշտ ու հրատապ գործողություններ՝ վթարը վերացնելու համար, որպեսզի գյուղում արագորեն վերականգնվի գազամատակարարումը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+