26337 դիտում
01:05 09-05-2014
Ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. BMW X5-ը գլխիվայր շրջվել է. կա 3 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում: BMW X5 մակնիշի 34 DZ 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մահացել են, 1 հոգի տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Մահացածները 2 տղա են և 1 աղջիկ:
Վթարի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում է նաև ոստիկանության Թալինի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Վթարի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով վթարի մասին տեղեկություններ է հաղորդում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+