211652_close_icon
views-count1243 դիտում article-date 21:18 09-05-2014

Օդեսայում զոհվածների նախնական թիվը հասնում է 42-ի

Հրապարակվել է մայիսի 2-ին Օդեսայում զոհվածների ոչ պաշտոնական ցանկը: Ցանկը կազմել են օդեսացիները սոցցանցերում և ֆորումներում հրապարակելով տվյալներ: Ոստիկանությունը զոհվածների անունները և հանգամանքները չի ներկայացրել հետաքննության շահերից ելնելով, միայն հայտարարվել է, որ բոլոր մահացածների անձերը պարզվել են, միայն մի քանիսից են ստիպված ԴՆԹ անալիզ վերցնել: Ոչ պաշտոնական ցանկի համաձայն այդ օրը ողբերգական դեպքերին զոհ են դարձել 42 անձ:

Նմանատիպ նյութեր