15892 դիտում
16:02 10-05-2014
«Գոլդ» համարանիշներով Brabus-ի վարորդը չի մտածում իր անվտանգության մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի գոնե մի քիչ մտածեն իրենց անվտանգության մասին և իրենց «երկաթյա նժույգները» վարելիս պարտադիր կապեն ամրագոտիները:
Օրերս Մաստարա գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո քաղաքացիները մահացած վարորդին ու 2 ուղևորներին, ինչպես նաև վիրավոր 1 ուղևորին հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս, ու մասնագետները տեղում կարծիք էին հայտնել, որ եթե ամրագոտին կապված լիներ, ապա հնարավոր կլիներ խուսափել զոհերից, որովհետև BMW X5-ի անվտանգության բոլոր բարձիկները բացվել էին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/13727/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում մայիսի 9-ին պարզվել էր մայիսի 8-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Մաստարա գյուղի վարչական տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:
Այսօր՝ մայիսի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում, թե ինչպես է Mercedes մակնիշի 77 PP 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու, իսկ նման դեպքերում ճանապարհային ոստիկանությունը կարող է օրինախախտ վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկել: Կարծում ենք, որ ՃՈ-ն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը, և օրինախախտ «յաշիկավարորդը» հաջորդ անգամ, առաջինը մտածելով իր անվտանգության, այնուհետ՝ դրամապանակի պարունակության մասին, մեքենան կվարի՝ ամրագոտին կապած:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
48160 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)