211652_close_icon
views-count14610 դիտում article-date 18:32 10-05-2014

Արտակարգ իրավիճակ՝ Ավանի, Նորքի և Նուբարաշենի հոգեբուժարաններում. ոստիկանները, հրշեջներն ու կինոլոգները որոնում են ռումբը. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Ավան վարչական շրջանում գտնվող հոգեբուժական կենտրոնում ռումբ է դրված և անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության և հրշեջ-փրկարարական խմբերը, ովքեր սկսել են որոնողական աշխատանքները: Ավանի հոգեբուժական կենտրոն են ժամանել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատասխանատուները: Հնարավոր է նաև, որ դեպքի վայր կանչվեն սակրավորներ: *** 18:42 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿ կրկին ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքում գտնվող հոգեբուժարանններից մեկում է ռումբ տեղադրված: Ներկա պահին ոստիկանները, հրշեջ-փրկարարները, սակրավորները բաժանվել են մի քանի խմբերի ու սկսում են որոնողական աշխատանքները ոչ միայն Ավանի, այլ նաև Նորքի և Նուբարաշենի հոգեբուժարաններում, քանի որ ահազանգողը հստակ չի ասել, որ թե որ հեգեբուժարանի մասին է խոսքը: *** 19:38 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Նորքի հոգեբուժարանում ոստիկանները և փրկարարները հայտնաբերել են այն բջջային հեռախոսն ու հեռախոսահամարը, որով զանգահարել էին և հայտնել ռումբի մասին: Արդեն Նորքի հոգեբուժարան են ժամանում ոստիկանության քննիչները, որպեսզի պարզեն զանգահարողի ինքնությունը, իսկ հեռախոսատերը հոգեբուժարանում բուժում ստացող մի հիվանդ է, ով ասում է, թե հեռախոսն իրենից վերցրել են՝ զանգելու նպատակով, և ցույց է տալիս տարբեր մարդկանց՝ ասելով. «Սրան եմ տվել, չէ, սրան եմ տվել»: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր