211652_close_icon
views-count13061 դիտում article-date 13:15 19-03-2015

Արտակարգ իրավիճակ Երևանում. Պետական համալսարանում հրշեջներն ու հատուկ խմբերը պայթուցիկ սարք են որոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ալեք Մանուկյան 1 հասցեում՝ ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետում, ռումբ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին համալսարան են ժամանում մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները, որպեսզի պարզեն՝ ահազանգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: *** 15:00 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ փրկարարները և ոստիկաններն ավարտել են որոնողական աշխատանքները: Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. ֆիզիկայի ֆակուլտետի շենքում ռումբ չի հայտնաբերվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր