211652_close_icon
views-count12790 դիտում article-date 21:56 10-05-2014

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու «Նիվա»-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 61 OL 415 համարանիշի և Mercedes մակնիշի 65 UL 156 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով «Նիվա»-ն գլխիվայր շրջվել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ի դեպ, սա Երևան-Աշտարակ ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած 2-րդ ճանապարհատրանսպորտային պատահարն է, որի հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվում է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր