Իրանում օդանավը վթարային վայրէջք է կատարել. կան վիրավորներ. տեսանյութ
Նախօրեին «Iran Aseman» ավիաուղիներին պատկանող Fokker 100 օդանավը վթարային վայրէջք էր կատարել Զահեդանի օդանավակայանում:
Մաշհադ –Զահեդան չվերթ իրականացնող օդանավի շարժիչներից մեկի խափանման հետևանքով անձնակազմը ստիպված է եղել 103 ուղևորներով օդանավով վթարային վայրէջք կատարել թռիչքուղուց դուրս, ինչը փոշու մեծ ամպ է օդ բարձրացրել:
Միջադեպի հետևանքով կան 9 տուժածներ, որոնից 2-ը հոսպիտալացվել են: