1420 դիտում
11:30 12-05-2014
Մովսիսյանը, Մխիթարյանը և Մարկոսը մեկական գոլի հեղինակ
Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից աչքի ընկան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիցելլին: Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ «Սպարտակ»-«Ամկար» (1:0) մրցավեճում, Մխիթարյանի գոլն օգնեց Դորտմունդի «Բորուսիային» 4:0 հաշվով հաղթել «Հերտային», իսկ Մարկոսը դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Իրտիշ» (3:0) մրցավեճում:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Դինամո»`2:4, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Ատլանտաս»-«Ժալգիրիս»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին:
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Յաբլոնեց»՝ 3:0, չի մասնակցել հանդիպմանը:
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Սպարտակ Սեմեյ»-«Կայրաթ»՝ 2:5, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 54-րդ րոպեին:
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Անժի»՝1:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Մետալուրգ» Զապորոժյե՝2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 79-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Հերտա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:4, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին:
Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 52-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 83-րդ րոպեին:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Վոլգա»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:
Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի առաջնություն, «Ուրալ»-«Կուբան»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
15:01 14-04-2014
«Մերոնք դրսում» Մովսիսյանը և Մխիթարյանը՝ մեկական գոլի հեղինակ
1153 դիտում
13:27 19-05-2014
«Մերոնք դրսում». Արթուր Սարկիսովը և Մարկոս Պիցելլին ՝ մեկական գոլի հեղինակ
5223 դիտում
17:49 16-01-2014
Յուրա Մովսիսյանը` տարվա լավագույն գոլի հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը