10718 դիտում
12:08 13-05-2014
Ֆրանսիայի նախագահի այցը կաթվածահար է արել Իսակովի պողոտայի երթևեկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 30 րոպե է, Իսակովի պողոտայի երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնված: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն է Հայաստան, ինչի հետ կապված նշված ճանապարհի մի հատված ամբողջովին փակվել է ճանապարհային ոստիկանների կողմից: Խցանումը Հաղթանակ կամրջից հասնում է մինչև Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամուրջը: Վարորդները արդարացիորեն բարձրձայնում են, որ իրենք ուշանում են աշխատանքից, իսկ մեքենաների մեջ կան նաև երեխաներ, մեծահասակներ: Թե երբ կբացվի ճանապարհը, դեռ հայտնի չէ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+