Իրանը ստեղծում է ամերիկյան RQ-170 անօդաչուների կրկնօրինակները
Իրանցի ինժեներները կառուցում են ամերիկյան RQ-170 անօդաչու թռչող սարքի կրկնօրինակները: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի Օդատիեզերական խմբի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն:
Վերջինիս խոսքով՝ առաջիկայում կսկսվեն RQ-170-ի մասշտաբային փորձարկումները: Իրանցի գեներալը նշել է նաև, որ անօդաչուն վերջին շաբաթների ընթացքում արդեն իսկ հաջող անցել է մասշտաբային փորձարկումների 15%-ը:
RQ-170-ը հանրությանը ներկայացվեց այս տարվա մայիսի 11-ին: Իրանական կողմի պնդմամբ՝ RQ-170-ի մշակումն ու կառուցումը սկսվել է այն բանից հետո, երբ 2011 թվականի դեկտեմբերի 4-ին իրանական օդուժը վայր գցեց Իրանի Քաշմիր քաղաքի վրայով լրտեսական թռիչք իրականացնող ամերիկյան անօդաչուն: Ամերիկյան կողմը մինչ օրս հերքում է, որ խփված անօդաչուն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին է պատկանում: