211652_close_icon
views-count7401 դիտում article-date 01:03 14-05-2014

Ավտովթար Երևանում. կա վիրավոր. պարզվել է՝ Mitsubishi Pajero-ի վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Կիևյան 15 շենքի «Ալեքս» խանութի դիմաց բախվել են Աբովյան քաղաքի Հանրապետության 32 շենքի բնակիչ 34-ամյա Ալեն Շահվալադյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 AO 003 համարանիշի և ՎԱԶ 21014 մակնիշի 34 ՕP 645 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ 21014-ի ուղևոր ՌԴ քաղաքացի 37-ամյա Հասմիկ Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարներն ու շտապօգնության բրիգադը, վերջիններս տեղում բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով Mitsubishi Pajero-ի վարորդ Ա. Շահվալադյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում: Ոստիկանությունը պարզում է, թե ով է եղել ՎԱԶ 21014-ի վարորդը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում մի քանի երիտասարդ «Ճիվաղներ» հայհոյանքներ տալով խոչընդոտում էին փրկարարների աշխատանքը , սակայն տեսնելով, որ իրենց «ղզիկությունը» տեսանկարահանվում է Սասնա Էպոսի «բոզ» նապաստակի նման դիմեցին փախուստի: Իսկ հավաքված մի քանի երիտասարդներ էլ զայրացած ասում էին. «դե արի ու փրկարար, նման ճիվաղների համար ձնին, անձրևին, կարկուտին ու շոգին աշխատի»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր