1179 դիտում
20:44 14-05-2014
Փոխվարչապետն ընդգծել է Սևանա լճից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի խիստ նպատակային օգտագործման անհրաժեշտությունը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ եւ ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Սեւանա լճից ջրառն սկսվել է ապրիլի 24-ից, այն դեպքում, երբ նախորդ տարի լճից ջրառն իրականացվել էր միայն հունիսից: Մայիսի 13-ի դրությամբ Սեւանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ (որը նույնպես ջրառատ չէր) այս տարի գրեթե կրկնակի նվազել է ջրամբարների լցվածության մակարդակը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետն ընդգծեց Սեւանա լճից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի խիստ նպատակային օգտագործման եւ ավելագույնս խնայողաբար ջրառի իրականացման անհրաժեշտությունը:
Գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու հարցում փոխվարչապետը կարեւորեց ոռոգման համակարգի ընկերությունների կողմից կազմակերպված աշխատանքների իրականացումը: Խորհրդակցության արդյունքներով Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց.
Մշտական մոնիթորինգ իրականացնել ջրի խնայողական ռեժիմների պահպանման վերաբերյալ:
Բնակչության շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ իրականացնել, եւ ջրամատակարարման ռեժիմների, ջրապահովման, ջրի պահանջարկի մասին օպերատիվ կարգով տեղեկացնել ջրօգտագործողներին։
Մայիսի 19-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ հաղորդագրություն հրապարակել՝ մանրամասն ներկայացնելով գնահատված ջրի պահանջարկը եւ կոնկերտ աղբյուրներից՝ Սեւանա լճից, Հրազդան գետից, ջրամբարներից կատարված ջրառի ծավալը:
Փոխվարչապետն ընդգծեց նաեւ շահագրգիռ բոլոր մարմինների միջեւ համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն ու կարեւորեց մայիսի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցություն ժամանակ նախանշված բոլոր միջոցառումների՝ ողջ ծավալով կատարումը:
ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1584 դիտում
13:53 27-08-2014
Սևանա լճից ոչ մի խորանարդ մետր ջուր առանց հաշվառման բաց չի թողնվում. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն
5996 դիտում
23:11 25-07-2018
Սևանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր
3667 դիտում
13:03 23-08-2018
Կառավարության նախագծով՝ նախատեսվում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել . Tert.am. Ուղիղ
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»