211652_close_icon
views-count4651 դիտում article-date 21:28 14-05-2014

Երևանում բախվել են Toyota Camry-ն և Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Չաուշի փողոցում թիվ 26/1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Գագիկ Թորոսյանի վարած Toyota Camry մակնիշի 19 OU 901 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Մաթևոս Տոնոյանի վարած Opel Vectra մակնիշի 35 SP 560 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր