1224 դիտում
13:18 15-05-2014
Վարդենիկցիների բողոքը կառավարության շենքի առջև. Aravot.am
Այս պահին կառավարության շենքի առջեւ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, գրում է [url=http://www.aravot.am/2014/05/15/460569/]Aravot.am[/url]-ը:
17-ամյա տղաներ Աբրահամ Շահինյանի, Արկադիկ Պողոսյանի եւ Մեսրոպ Գրիգորյանի ծնողները, հարազատները, ընկերներն ու հարեւանները «Արժանապատվությունը խուլիգանություն չէ», «Ազատեք մեր դասընկերներին», «Ոչ թե բանտ, այլ բանակ», «Մի խեղեք մեր ապագա զինվորի ճակատագիրը» պաստառներով վարչապետից, դատախազից եւ արդարադատության նախարարից պահանջում են ձերբակալված տղաների նկատմամբ արդար դատ:
Վարդենիկի ավագ դպրոցի տղաները ձերբակալվել են այն բանի համար, որ սեռական բնույթի հայհոյանք տվող ուսուցչի հետ վիճել են:
Ամբողջական հոդվածը՝ [url=http://www.aravot.am/2014/05/15/460569/]այստեղ[/url]:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/14061/]հայտնել էր [b]SHAMSHYAN.com[/b]-ը[/url], մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Մելիքյանի, կայացավ Վարդենիկ կրթահամալիրում 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և նույն կրթահամալիրի սաներ՝ Վարդենիկ գյուղի անչափահասներ բնակիչներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Դատարանի նույն օրվա դատավճռով Մեսրոպ Գրիգորյանը, Արկադի Պողոսյանը և, Աբրահամ Շահինյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ այսինքն՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտվեցին. Մեսրոպ Գրիգորյանը՝ 1 տարվա ազատազրկման, իսկ մյուս երկու անչափահասները՝ 6 ամսվա ազատազրկման: Վերջիններս կալանքի վերցվեցին հենց դատական նիստերի դահլիճից:
Նմանատիպ նյութեր
979 դիտում
10:51 15-05-2015
Մարդիկ արդարություն են փնտրում կառավարության շենքի, նախագահականի առջև և այլ վայրերում. ՀԱ
Այս բաժնից
778 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
895 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի