982 դիտում
10:51 15-05-2015
Մարդիկ արդարություն են փնտրում կառավարության շենքի, նախագահականի առջև և այլ վայրերում. ՀԱ
«Բողոքի ակցիաները մեզանում շարունակվում են,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Մարդիկ արդարություն են փնտրում կառավարության շենքի, նախագահականի առջև և այլ վայրերում։
Արդարություն հասկացությունը յուրաքանչյուրի պարագայում ուրույն է։ Խոսելով արդարության մասին, մենք բացում ենք Պանդորայի այնպիսի արկղ, որ ոչ մեկին քիչ չի թվա։ Չէ՞ որ աշխարհում ամեն մարդ կարող է ասել, որ իր նկատմամբ անարդարություն է իրականացվում։
Մեզանում ընդունված է դատողություններ անել հասարակական ապատիայի մասին։ Թեև ապատիան նույնպես երկծայր փայտ է։ Ամեն առիթով փողոց դուրս գալու մարդկանց պատրաստակամությունը սաստիկ արժեզրկում է բողոքի ամեն մի գործողություն որպես այդպիսին. «Նրանք շարունակ ինչ-որ բանի դեմ բողոքում ու ինչ-որ բան են պահանջում»։
Բայց նման ակցիաների չհակված մարդկանց դուրս գալը փողոց, հենց այն բանի նշանն է, որ ինչ-որ կարևոր սահմանագիծ հատված է, և իշխանությունները պետք է ձեռնարկեն որոշակի միջոցներ։
Սակայն իշխանության ներկայացուցիչների պատասխաններն առայժմ մեծ մասամբ ծայրաստիճան մշուշոտ ու անորոշ են, ասես հատուկ կառուցված այնպես, որ կյանքը ոչ մեկին մեղր ու շաքար չթվա» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
8147 դիտում
12:21 11-11-2020
Ձերբակալվել են Կառավարության, ԱԺ շենքերում, այլ վայրերում զանգվածային անկարգության մասնակիցները. ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1224 դիտում
13:18 15-05-2014
Վարդենիկցիների բողոքը կառավարության շենքի առջև. Aravot.am
Այս բաժնից
1828 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2008 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»