211652_close_icon
views-count23215 դիտում article-date 11:04 21-07-2015

Ինչո՞ւ է գլխավոր դատախազության պաշտոնյան հենց կառավարության շենքի առջև խախտում երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 20-ին, Կառավարության վարչական շենքի առջև ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում գրանցված Hyundai Sonata մակնիշի 002 GG 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը արհեստական խոչընդոտներ է ստեղծել մի քանի տրանսպորտային միջոցների համար: Վերջինս իր ավտոմեքենան կայանել էր այնպիսի վայրում, որտեղ տեղադրված է նշան, որը կարգավորում է կանգառի և կայանման կանոնները, իսկ նա մեքենան կայանել էր նշանին հակասող դիրքով՝ խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հաճախակի են նման վարորդների տրանսպորտային միջոցները տեղափոխում պահպանվող հատուկ տարածք: Անգամ եղել են դեպքեր, որ ավտոմեքենան տեղափոխվել է քարշակով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված մեքենան հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է գլխավոր դատախազի տեղակալներից մեկին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ՃՈ-ն վարչական պաստախանատվության կենթարկի դատախազության պաշտոնյային, ինչը դաս կլինի մյուս օրինախախտ վարորդներին՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից և պաշտոնից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր