8093 դիտում
17:10 15-05-2014
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորը փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարում է 45 րոպե ուշացումով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 15-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում մեկնարկեց «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» խորագրով առաջին միջբուհական մարզամշակութային Ունիվերսիադան, որը կազմակերպվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ:
Ունիվերսիադան ընթանալու է 3 ուղղվածությամբ` սպորտային, մշակութային և ինտելեկտուալ: Մասնակից ԲՈՒՀ-երի շարքում են նաև Արցախի պետական համալսարանը և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումը սկսվեց գրեթե 45 րոպե ուշացումով, և նրա պատճառը ոչ թե տեխնիկական էր, այլ պարզապես նշված համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ըստ դահլիճում տարածված շշուկների, մնացել էր խցանման մեջ: Բացման խոսքից առաջ Ա. Դարբինյանը ներողություն խնդրեց դահլիճում հավաքվածներից, միջոցառման կազմակերպիչներից:
Բացման արարողությունից անմիջապես հետո տեղի ունեցավ երգի մրցույթ-փառատոն: Փառատոնի ժյուրիի կազմում էին ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը, սիրված հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանն ու սիրված երաժիշտ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության ու մշակույթի ներկայացուցիչներ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
Նմանատիպ նյութեր
1694 դիտում
16:42 10-04-2014
Տեղի է ունեցել գիտաժողով՝ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով
895 դիտում
14:36 30-04-2014
ՀՀ ՊՆ աշխատակիցները Վանաձորում մասնակցեցին «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողովին
1150 դիտում
18:35 30-04-2014
«Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով` Վանաձորում
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)