8913 դիտում
18:53 15-05-2014
42-ամյա վարորդը Mercedes-ով Պռոշյան գյուղի վարչական տարածքում 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Ժամը 17:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 42-ամյա Արթուր Գրիգորյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 91 DC 900 համարանիշի ավտոմեքենայով Երևանից Աշտարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների օգնությամբ ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վարորդին տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայր պետք է ժամանի ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քնչական բաժանմունքի քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)