211652_close_icon
views-count1174 դիտում article-date 14:09 16-05-2014

Կրամատորսկի օդակայանի շրջանում կրակոցներ են լսվում

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի օդակայանի շրջանում կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է քաղաքի ազգային աշխարհազորայինների ներկայացուցիչը։ Ըստ նախնական տվյալների՝ այդ շրջանում հրաձգություն է ընթանում ազգային գվարդիայի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության անջատողականների միջև։ Ըստ աշխարհազորայինների ներկայացուցչի խոսքերի՝ մոտակայքում գտնվող մարդիկ թաքնվել են։

Նմանատիպ նյութեր