1405 դիտում
19:18 16-05-2014
Բուրջանաձեն չի հավատում, որ միլիարդատեր Իվանիշվիլիի կուսակցությանը 2 միլիոն են նվիրաբերել
Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կհավատա, որ ՏԻՄ ընտրություններում Վրաստանի բնակչությունը 2 միլիոն լարի է նվիրաբերել այն կուսակցությանը, որի հետևում կանգնած է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին,- Այսպես է արտահայտվել Նինո Բուրջանաձե՝ միասնական ընդդիմություն կոալիցիայի առաջնորդ Նինո Բուրջանաձեն երկրի մարզերից մեկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, երբ ներկայացրել է քաղաքական կուսակցություններին իրականացված նվիրատվությունների աուդիտի արդյունքները:
«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կհավատա, որ ՏԻՄ ընտրություններում Վրաստանի բնակչությունը 2 միլիոն լարի է նվիրաբերել այն կուսակցությանը, որի հետևում կանգնած է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Ցավոք, մարդիկ, կամ որոշ գործարարներ վախենում են բաց նվիրատվություն իրականացնել:Մեր կուսակցությունը ուներ որոշակի գումար նախագահական ընտրություններից հետո հավաքված:
Կան նաև այլ նվիրատվություններ, սակայն ոչ այնքան, որքան ընտրություններում կպահանջվի: Չնայածդրան ես գոհ եմ, որ մեր կոալիցիայի անդամները քաջությունն ու վճռականությունը չեն կորցնում ֆինանսների բացակայության պատճառով»,- հայտարարել է Բուրջանաձեն:
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
13:51 08-07-2015
Նինո Բուրջանաձեն Մոսկվա է մեկնում
2303 դիտում
13:25 21-12-2014
Մենք հավատում ենք ձեզ` երիտասարդ երկրապահներ, ինչպես ինքներս մեզ ենք հավատում եւ վստահում. Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
1087 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
793 դիտում
18:14 02-01-2025
Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին
1399 դիտում
17:47 02-01-2025
Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել