16144 դիտում
11:22 17-05-2014
Անժելա Սարգսյանի տղամարդու ազատությունը մոտ է, իսկ գործը նոր ընթացք է ստացել
3 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու՝ Կարեն Արայանի գործը Եվրոդատարնում ընթացք է ստացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արեյանի մայրը՝ Մարինա Արայանը:
Նա նշեց, որ գործով նորություններ կան, բայց այս պահին ոչինչ չի ցանկանում հրապարակել: Միաժամանակ նշեց, որ առաջիկայում հայտնի կդառնա, թե խոսքն ինչի մասին է: «Շուտով կիմանաք, թե խոսքն ինչի մասին է, բայց այս պահին ավելին ասել չեմ կարող»,-ասաց Կարենի մայրը:
Նշենք, որ Կարեն Արեյանի պատժաժամկետը կլրանա 2015թ-ի ապրիլին: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Կարեն Արեյանի հարազատները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք նաև, որ Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 2011 թվականին Կարեն Արայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 14 հոդվածի հատկանիշներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ 263 հոդվածի հատկանիշներով` պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը: Քննելով գործը՝Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
5797 դիտում
12:30 01-09-2014
Ինչ ընթացք ստացավ կայծակի պատճառով մոտ ընկերոջը պատահականության արդյունքնում սպանած զինծառայողի գործը
2645 դիտում
10:05 31-01-2020
Ինչ ընթացք է ստացել «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը Արման Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
712 դիտում
20:12 14-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
583 դիտում
19:38 14-01-2025
Երևանում էին Իրանի Մեջլիսի պատվիրակները
640 դիտում
19:07 14-01-2025
Կքննարկվի բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը