211652_close_icon
views-count1940 դիտում article-date 16:15 17-05-2014

Նոր մանրամասներ՝ մանկատնից 2 անգամ փախուստի դիմած 14-ամյա տղայի մասին

Գավառի մանկատնից 2 անգամ փախուստի դիմած եւ հայտնաբերված 14-ամյա Արևշատ Զախարյանը փախչում է մանկատնից, քանի որ ցանկանում է եղբոր հետ ապրել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ այս անգամ նա փախուստի էր դիմել մայիսի 3-ին, իսկ 16-ին հայտնաբերվել էր: Հայտնաբերվելուց հետո տղան մանկատան տնօրենին պատմել է, որ եղբոր հետ է եղել ու տարբեր վայրերում են ապրել: «Շատ մանրամասն չենք խոսել, քանի որ արդեն քննչական գործողություններ են գնում: Դե, որ ասաց՝ ուզում է եղբոր մոտ լինել, տեղափոխել ենք ՀՕՖ-ի կենտրոն, որ իրար ավելի շատ տեսակցեն»,- ասաց Նիկոլայ Նալբանդյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս տարվա ապրիլի 1-ին Գավառի մանկատնից փախուստի դիմած եւ օրեր անց հայտնաբերված 14-ամյա Արևշատ Զախարյանն կրկին փախել է մանկատնից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Նա ասել էր, որ Արևշատը ճաշից առաջ դուրս է եկել մանկատնից՝ խանութ գնալու պատրվակով, եւ մինչեւ հիմա չի վերադարձել: «Տեսա, որ ուշանում է եւ դիմեցի ոստիկանություն: Համոզված եմ, որ կրկին այս գործում եղբայրն է խառնված: Փախուստի օրն էլ եղբայրը, որտեղ որ աշխատում է, կանաչապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունից խարդախությամբ 375 հազար դրամ է յուրացրել եւ դիմել փախուստի: Հիմա համոզված եմ, որ նա ցանկանում է տղային օգտագործել մուրացկանության եւ մանր-մունր գողությունների մեջ»,- ասել էր մանկատան տնօրենը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր