5725 դիտում
13:16 09-04-2014
Նոր մանրամասներ մանկատնից փախած տղայի մասին
Ապրիլի 1-ին Գավառի մանկատնից փախուստի դիմած 14-ամյա Արևշատ Զախարյանն անհետացել է եղբոր հետ, ով նոր էր ազատվել քրեակատարողական հիմնարկից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Նրա խոսքով, տղան 3 ամիս է, ինչ ՀՕՖ-ի կենտրոնից տեղափոխվել էր իրենց մոտ: Իսկ մինչեւ այդ եղել է Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կենտրոնում, որտեղին եւս չի հարմարվել: Դրանից առաջ էլ նրա խնամքը հանձնված է եղել խնամակալության շատ կիրթ եւ ապահովված ընտանիքի, սակայն այդ ընտանիքից Արևշատը եւս հեռացել է:
Նիկոլայ Նալբանդյանը պատմեց, որ տղան շատ ինքնամփոփ եւ լռակյաց է եղել, միաժամանակ ազատությունը շատ սիրող: Գավառի մանկատան տնօրենի խոսքով՝ ապրիլի 1-ին տղան դպրոց հաճախելու փոխարեն գնացել է Հրազդան՝ եղբոր մոտ: «Ես խոսեցի եղբոր հետ, ասաց՝ սխալվել է, վաղը կբերեմ: Համոզվելու համար, որ երեխան հետն է, նրա հետ էլ խոսեցի: Եղբայրը խոստացավ, որ առավոտյան կբերի ու մինչեւ հիմա չկան: Ես գնացի Հրազդան, ասացին՝ առավոտյան դուրս է եկել, որ գա մանկատուն: Բայց ոչ եղբայրը կա, ոչ մեր սանը»,-պատմեց Նիկոլայ Նալբանդյանը:
Նրանից նաեւ տեղեկացանք, որ եղբայրը 4 ամիս է, որ ազատվել է քրեակատարողական հիմնարկից: Հարցին, թե ինչ է կարծում՝ ինչու՞ են երկուսով անհետացել, ասաց. «Գիտեք, չեմ կարող ասել: Բայց այս երեխան ազատությունը շատ է սիրում: Երեւի ազատությունը գերադասել է դպրոցից եւ մանկատնից: Եղբայրն էլ մի քիչ հանցագործ է, ի՞նչ իմանամ, ինչի՞ կդրդի՝ հանցանքի՞, զանցանքի՞, թե՞ մուրացկանության»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե էլի փախուստի դեպքեր եղե՞լ են մանկատնից: Նիկոլայ Նալբանդյանը պատմեց, որ տարիներ առաջ մի տղա էլ է փախել՝ արժանապատվությունից դրդված, երբ իմացել է, որ մայրը թեթեւ վարքի տեր է, սակայն բարեբախտաբար նրան գտել են:
Նշենք, որ տղայի մայրը կաթված է տարել եւ անկողնային հիվանդ է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: Արտաքին տվյալներն են` հասակը 130 սմ, նիհարավուն կազմվածքով: Հագին եղել է`սև բաճկոն, կապտավուն ջինսե տաբատ, կանաչ սպորտային կոշիկներ: Արևշատ Զախարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-05, 0264-2-20-02, 1-02 հեռախոսահամարներով:
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
16:15 17-05-2014
Նոր մանրամասներ՝ մանկատնից 2 անգամ փախուստի դիմած 14-ամյա տղայի մասին
125981 դիտում
10:00 01-10-2016
Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում իբրև արջի կողմից առևանգված, տանից փախած հարսի գործից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»